Ուշադրություն վարորդներ. 40 կմ/ժամ՝ 60-ի փոխարեն
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նվազել են նաեւ մանկահասակ երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները։ Պատկերը պահպանելու համար նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարվել է անվտանգ երթեւեկության միամսյակ։ Սեպտեմբերի 1-ից սկսած՝ ավտոճանապարհների հարեւանությամբ գտնվող դպրոցների մոտ ոստիկանական կարգախմբերը պարեկություն կիրականացնեն, և, որ Երևանի դպրոցների մոտակայքում արագաչափ սարքերն աշխատելու են 40 կմ/ժամ ռեժիմով՝ մինչ օրս գործող 60 կմ/ժամ արագության փոխարեն։
