Հովհաննես Հարությունյանին կվիրահատեն
«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր անդրադառնալով Հովհաննես Հարությունյանի առողջական խնդիրներին, որոնց մասին այսօր ահազանգել էր նրա փաստաբանը, տեղեկացրեց, որ վիրահատությունը կլինի 10-14 օր հետո, որովհետեւ նրա ոտքի վերքը թույլ չի տալիս վերջնական ֆիքսացիայի մասին խոսել: Հիշեցնենք, որ այսօր Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը ահազանգել էր, որ նրան շտապ օգնություն է հարկավոր: «Նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս պահին որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են նայել, բոլորը պատճառաբանում են, որ նա դեռևս չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել, իսկ հուլիսի 26-ին, երբ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ երկու ժամ հետո և մինչ օրս վիրահատության չի ենթարկվել»,-ասել էր նա:
