4500 մարդ անհետ կորած է համարվում. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այսօր տեղեկացրեց, որ 1992 թ. սկսած մինչեւ հիմա անհետ կորած է համարվում 4500 մարդ՝ Հայաստանից, ԼՂՀ-ից ու Ադրբեջանից: Անհետ կորածների խնդիրը համարվում է առաջնային խնդիր: «ԿԽՄԿ-ն աշխատում է հակամարտության բոլոր կողմերի հետ: Մենք տվյալներ ենք հավաքում, որոնց հիմքում ընտանիքների հետ մեր շփումներն են: Երեք կողմերի համապատասխան (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջան) հանձնաժողովները ունեն անհետ կորածների ցուցակները»,-ասաց Զառա Ամատունին:
