Ոստիկանությունը 12 օր ժամանակ է տալիս վարորդներին
Սեպտեմբի 10-ից վարչական արձանագրություններ կկազմվեն այն վարորդների նկատմամբ, որոնք վարում են գունամշակված առջևի հողմապակիով մեքենաներ. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: «Թաղանթապատված վիճակում վարելու վերաբերյալ մենք որոշակի ժամանակ տրամադրեցինք մեր վարորդներին, որպեսզի կարողանան ինքնակամ հեռացնել թաղանթապատված ապակիները: Այսօր մենք հայտարարում ենք և տրվում է 12 օր ժամանակ վարորդներին, արդեն իսկ 7 ամիս էլ ունեին փոխելու համար»:
