Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունն ավարտվել է
Քիչ առաջ «Էրեբունի» հիվանդանոցում ավարտվել է «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատության առաջին մասը: Նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով նրա վիրահատությունը նորմալ է անցել՝ առանց բարդություններիև ոչ մի խնդիր վիրահատության ժամանակ չի առաջացել: «Ոսկորի համադրումը բարեհաջող է անցել, այժմ մկաններն են կարվում: Որևէ այլ խնդիր վիրահատության ժամանակ չի առաջացել»,- ասել է փաստաբանը:
