Հայազգի գործարարը դադարեցրել է հացադուլը
Հայազգի գործարար Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևըտեղեկացրել է, որ բժիշկները նրա խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլը: Մալցևի խոսքով՝ իր պաշտպանյալի հանդեպ քննչական որևէ գործողություն չի ընթանում: «Այս շաբաթ պլանավորվում է ցուցմունքներ տեղում, այսինքն՝ բանկի բաժանմունքում»,-հավելել է Պետրոսյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ գործարար Արամ Պետրոսյանը Մոսկվայի «Սիթիբանկ»-ի բաժանմունքում պատանդների էր պահում՝ ցանկանալով ուշադրություն սևեռել իր հանդեպ կատարված անօրինականության վրա:
