Ղրղըզստանում դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը որակվել է ահաբեկչություն
Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, թե Բիշքեկում` Չինաստանի դեսպանության տարածքում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Zanoza.kz-ն:Երկրի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտակարգ դեպքի մասին լուրն ստացվել է տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 08.00-ին):
Պայթել է Mitsubishi Delica մեքենան, ինչի հետևանքով զոհվել է վարորդը, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության 2 աշխատակից վնասվածքներ է ստացել:
