Հեսա կթքեմ վրեդ. Ոստիկանը՝ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին.տեսանյութ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը ահազանգում է նրա առողջության վատթարացման մասին: «Հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում հսկել են զինված ոստիկաններ, որի իմաստը եւս չենք հասկացել: Բուժքույրը հորդորել է որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գա ոստիկանը, սակայն, ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Այնուհետև Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման»,-ասաց նա: Փաստաբանի խոսքով՝ Հովհաննեսը հյուծված տեսք ուներ, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Փաստաբանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
