Հալեպում հայ զինվոր է զոհվել
Սիրիական բանակի հայ զինվոր, 24-ամյա Հարութ Մանուկ Պաղտոյեանը, ով անհետացել էր օրեր առաջ, զոհվել է: Այս մասին տեղեկացնում է kantsasar.com-ը։ Պաղտոյեանը զոհվել է Հալեպի հարավարևմտյան շրջանի մարտերի ժամանակ։ Զոհված հայորդու դին ծնողներին կհանձնվի վաղն առավոտյան։
