Մարիա Զախարովան շշմեցուցիչ մի հայտարարություն արեց, բայց ծպտուն չկա.Գուրգեն Եղիազարյան
« Մարիա Զախարովան շշմեցուցիչ մի հայտարարություն արեց, որին մինչ օրս ոչ մի պատասխան չի տրվել: Նա ասաց, եթե Ռուսաստանը կարողանա Ղարաբաղյան խնդրի կարգավորումն իր ձեռքը վերցնել... Նա բաց տեքստով ասաց, որ աշխարհն է դուրս եկել փոքրիկ Արցախի դեմ: Բանից պարզվում է, որ ՌԴ-ն չի որոշումներ կայացնում այս հարցում, այլ Արեւմուտքը: Ինչու՞ ադրբեջանական կեղծ ցեղը կարողացավ աշխարհին համոզել իր սուտը, իսկ մենք նույնիսկ փորձ էլ չարեցինք ներկայացնել մեր ճշմարտությունը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ պետք չէ վախենալ ռուս-թուրքական ջերմ հարաբերություններից.« մենք դրանից կունենանք մեր բաժինը»:
