«Գիտեմ՝ ովքեր են ՏԻՄ ընտրություններում հաղթելու. եղունգ եմ նայում». Գուրգեն Եղիազարյան
«Ուզում եք գրազ գանք, աչքերս փակ միանգամից ասեմ, թե Էջմիածնում և ընդհանրապես ՏԻՄ ընտրություններում, ով է անցնելու. եղունգ եմ նայում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին: Բանախոսը հայտարարեց,որ նախագահը պետք է հայտարարությամբ հանդես գա: «Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի`ժողովուրդ, այս ընտրությունները լինելու են ձերը, ոչ թե Պողոսինը կամ Պետրոսինը, եւ ես կանգնած եմ ՀՀ ցանկացած քաղաքացու թիկունքում: Եթե նման հայտարարություն եղավ, տեսեք, թե ինչ է լինելու Զանգեզուրում, դա ամենաստրկացած տարածաշրջանն է»,-նշեց պարոն Եղիազարյանը:
