Տեսեք՝ որքան ենք մենք նահանջել
Էդուարդ Սանդոյանի հարցազրույցից. Մենք պաշտոնապես ունենք 30% աղքատություն, Ադրբեջանը՝ 6%, Վրաստանը՝ 14.8%, Ռուսաստանը՝ 11.2%, Ղազախստանը՝ 2.8%: Տեսեք՝ որքան ենք մենք նահանջել: Գործազրկությունը Հայաստանում 17.1% է, Ադրբեջանում՝ 5.2%, Վրաստանում՝ 13.4%, Ռուսաստանում՝ 5.1%, Ղազախստանում՝ 4.1%: Հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք այսպես էլ բոլորից վատ պետք է լինեինք: Այսօր պաշտոնական վիճակագրությամբ ունենք 30% աղքատություն, որի էքստրեմալ շեմը ամսական 23384 դրամ է, ներքին շեմը՝ 33101 դրամ, իսկ վերին շեմը՝ 40264 դրամ, այսինքն՝ ովքեր 23 հազարից ցածր եկամուտ ունեն, ծայրահեղ աղքատ են, 33 հազարից ցածր՝ շատ աղքատ, 40 հազարից՝ աղքատ: Սակայն ակնհայտ է, որ եթե քո նվազագույն սպառողական զամբյուղն այսօր 61999 դրամ է, շեմը պետք է ընտրել ոչ թե 40 հազար, այլ 62 հազար դրամ, և այդ դեպքում մենք կունենանք ոչ թե 30% աղքատություն, այլ շուրջ 60-70%: Լրագրող Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
