Որքա՞ն խորն է գյումրեցու արժանապատվությունը

Գյումրին, գյումրեցին վերջին տարիներին մի քանի անգամ ապացուցել է, որ գյումրեցու լեգենդար «թասիբը» դեռ կենդանի է, դեռ չի ոչնչացել, եւ որ գյումրեցու արժանապատվությունը դեռ կանգուն է: Սահմանադրական հանրաքվեի, նախագահական եւ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ գյումրեցին հակառակ իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին եւ հնարքներին, պատվով դուրս եկավ այդ փորձություններից: Եւ պատահական չէ, որ հենց Գյումրիում իշխանությունները հրաժարվեցին ՀՀԿ անունով մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախընտրելով ոչինչ չասող եւ միաժամանակ շատ խոսուն «Բալասանյան դաշինք» անվանումը: Գյումրեցին արդեն իսկ իշխանություններին հասկացրել է, որ նրանք իրենց քաղաքում հաղթելու ոչ մի հնարավորություն չունեն: Եւ հենց արժանապատիվ գյումրեցին ստիպեց, որ առաջին անգամ իր պատմության մեջ իշխանությունները խուսափեն ընտրություններին ներկայանալ իրենց անունով: Հիմա գյումրեցին պետք է ամրագրի իր հաղթանակը: Գյումրեցին պետք է առաջին հերթին ինքն իրեն ապացուցի, որ իզուր չէ, որ իրենց քաղաքը անվանում են «թասիբով մարդկանց քաղաք»: Նախագահական ընտրություններից, սահմանադրական հանրաքվեից հետո իրենց սուրը փառքով պատյանում դրած գյումրեցին ավագանու կամ քաղաքապետի ընտրությունների ժամանակ պետք է կարողանա ամրագրել իր հաղթանակը: Դրա համար ընդամենը պետք է համախմբվել հանուն Գյումրիի եւ իշխանություններին շատ պարզ հասկացնել, որ Գյումրին չի կարող դրածո կամ խամաճիկ քաղաքապետ ունենալ: Գյումրեցիներն իրենց քվեով պետք է որոշեն, թե ով է գլխավորելու քաղաքը: Իսկ ինչ է պետք անել հաղթանակն ամրագրելու համար: Ընդամենը պետք է. ա) անպայման մասնակցել ընտրություններին բ) հրաժարվել ընտրակաշառքից եւ միաժամանակ բռնել ընտրակաշառք բաժանողների ձեռքը գ) Ոչ մի դեպքում չքվեարկել իշխանությունների դաշինքներին եւ կուսակցություններին եւ առաջին հերթին «Բալասանյան դաշինքին», անկախ նրանից, թե նրանց ցուցակում ձեր հարեւաններից կամ ազգականներից կան, թե ոչ: Իհարկե, որպես «Համախմբան» ներկայացուցիչ կցանկանայի որ քվեարկեք «Համախմբում» կուսակցության օգտին, եւ եթե քվեարկեք հաստատ դրանից Գյումրին միայն կշահի, բայց որպես մինիմում քայլ ամենակարեւորն է, որ ոչ մի գյումրեցի, անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, չքվեարկի իշխանական դաշինքների եւ կուսակցությունների օգտին: Մենք պետք է հասկանանք, որ մեր արժանապատվությունը, մեր եւ մեր երեխաների ապագան ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան հարեւանի կամ ազգականի այս կամ այն ցուցակում լինելը: Այն գյումրեցին, որը հաղթեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ, նախագահական ընտրությունների ժամանակ, այն գյումրեցին, որը ստիպեց Ավետիսյանների ընտանիքին ոչնչացրած տականքին դատել Հայաստանում, ի վիճակի է ինքնուրույն ընտրել իր քաղաքապետին եւ օրինակ ծառայել բոլոր հայաստանցիներին: Թուրքիայի սահմանին կանգնած Գյումրին պետք է լինի հզոր եւ արժանապատիվ մարդկանց քաղաք: Գեղամ Նազարյան Քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am