ԿԸՀ–ն չեղյալ համարեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն: Մուկուչյանը ներկայացրեց Հարությունյանի գրությունը, ըստ որի կառավարությունը մի շարք գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմաններն ապահովելու համար:
