«Գազպրոմ Արմենիա»-ն պայուսակներ եւ գրենական պիտույքներ փոխանցեց սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը անակնկալ է պատրաստել հանրապետության սահմանամերձ  գյուղերի  առաջին դասարան հաճախող  երեխաների համար: Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի 30 սահմանամերձ գյուղերի բոլոր  երեխաները, ովքեր  սեպտեմբերի 1-ին  առաջին անգամ այցելելու են դպրոց, Ընկերության կողմից նվեր ստացան դպրոցական պարագաների ամբողջական հավաքածու՝ պայուսակներ, տետրեր, գրիչներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ եւ այլն: «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները նվերներ  հանձնեցին ավելի քան 540 առաջին դասարանցիների՝ միաժամանակ փոխանցելով նաեւ Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, եւ  բարեմաղթաքները՝  գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն անող երեխաներին: Այգեպար, Սեւքար, Բերդավան, Կողբ, Արծվաբերդ, Վահան, Խաչիկ, Երասխ եւ մնացած բոլոր սահմանամերձ գյուղերում  Ընկերության նվերներն ընդունվեցին մեծ խանդավառությամբ. փոքրիկները, ովքեր  այս տարի հրաժեշտ են տալիս մանկապարտեզին, մանկական խաղերին ու խաղալիքներին եւ ոտք են  դնելու  դպրոցական կյանք, հետաքրքրասեր ու փայլող աչքերով պրպտում էին պայուսակների պարունակությունը, ուսումնասիրում գրենական պիտույքներն ու նորից խնամքով հետ դասավորում պայուսակների մեջ: Օրը նրանց համար վերածվել էր անմոռանալի տոնի։ Երեխաների տպավորությունները շատ խոսուն էին,  ոգեւորությունը՝ անսահման: Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր համայնքի դպրոցի ուսուցիչների խոսքով՝ դպրոցական առաջին տարիները հիշվում են ողջ կյանքի ընթացքում: «Տարիներ անց, ով էլ որ դառնան այս երեխաները՝  ճանաչված գիտնական թե հասարակ հողագործ,  միշտ  հիշելու են, որ առաջին դպրոցական պայուսակը, առաջին գրիչն ու տետրն իրենց նվիրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը»: Ծնողների եւ դպրոցների տնօրենների խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի այս ձեռնարկը չափազանց կարեւոր է, քանի որ սահմանամերձ համայնքների դպրոցականներն իսկապես ունեն ուշադրության եւ հոգածության կարիք: «Շնորհակալ ենք մեր երեխաներին դպրոցական պարագաներ նվիրելու համար: Այս ամենն անհրաժեշտ  է առաջին դասարանցիներին: Պայուսակներն ու  դպրոցական պարագաները ոչ միայն  շատ գեղեցիկ են, այլեւ զգացվում է, որ ընտրված են հատուկ ուշադրությամբ՝ եւ աղջիկների, եւ տղաների համար», - նշեց իր երեխային դպրոց ճանապարհող Սեւքարեցի  Լիլիթ Չիբուխչյանը: «Ուսուցիչների, ապագա աշակերտների եւ նրանց ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Սա շատ կարեւոր, անհրաժեշտ եւ բարի ծրագիր է: Այս նվերները կթեթեւացնեն ծնողների հոգսերը՝ ազատելով լրացուցիչ ծախսերից: Եվ իհարկե, ամենակարեւորը՝ ուշադրությունն է», - ասաց Սեւքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թամանյանը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմը՝ երեխաներին»  սոցիալական ծրագրի շրջանակում մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի եւ Արցախի ուսումնական հաստատություններին, իսկ այս տարի առաջին անգամ հանդես եկել նմանօրինակ նախաձեռնությամբ՝ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորելով  սահմանամերձ գյուղերին:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am