«ՀՀԿ-ն ուտում-խմում է, Սուքիասն էլ հաշիվն է փակում». Ազատ Արշակյան.տեսանյութ
«Ակտիվ քաղաքական իրադարձություններ են սպասվում: Այսօր Հայելի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Գյումրիում ինչքան որ մարդ կարող է մասնակցել ընտրությունների, դրա մեկ տոկոսն արդեն թեկնածուներ են»,- այս մասին նշեց ՀՀԿ պատգամավորը: Ասուլիսին ներկա՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նկատեց, որ քաղաքական կյանքն ապաքաղաքականացված է և ՏԻՄ մարմիններն իրենց բուն գործը թողած զբաղված են քաղաքական խնդիրներով և լոզունգներով: «Ինչպես է ստացվում, որ ՀՀԿ-ից մի քանի պատգամավոր է միայն խոսում: Այնպիսի տպավորություն է՝ ՀՀԿ-ն ուտում-խմում է, Սուքիաս Ավետիսյանն է հաշիվը փակում»,-շեշտեց պարոն Արշակյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
