Ադրբեջանը հանդես է գալիս ստատուս-քվոյի փոփոխման վերաբերյալ բանակցությունների օգտին
Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները անթույլատրելի և ոչ հետևողական են համարում ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը: Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը՝ նշելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման վերաբերյալ առարկայական բանակցությունների օգտին: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապահովի տարածաշրջանում հետևողական խաղաղության ու կայունության վերականգնումը»,-ասել է նա:
