Օտարազգի զբոսաշրջիկները հո չե՞ն գալու մեր ,,թանգարանում,, օրավարձով պահակ աշխատեն
Էս տարի էլ վրացիներին մի լավ հարստացրինք: Մենք, կարծեմ, Զբոսաշրջության զարգացման գործակալություն ունենք, որը բյուջեի վրա ծա՜նր նստած է: Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղվում այդ կառույցը: Ոնց որ Կոտոշների ու կճղակների գրասենյակ լինի: Ո՛չ իշխանությունն է սեփական երկրում հանգիստն անցկացնում, ո՛չ չակերտյալ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը եւ ո՛չ էլ ՀՀ քաղաքացիների այն մասը, որի ,,ձեռքը դեռ հասնում է բերանին,,: Բայց կլոր տարին բոլորը սնապարծորեն բացականչում են՝ ,,Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ,,: Է՛հ, էդ ,,թանգարանից,, եթե դուք եք փախչում, օտարազգի զբոսաշրջիկները հո չե՞ն գալու մեր ,,թանգարանում,, օրավարձով պահակ աշխատեն... Կիմա Եղիազարյանի գրառումը
