«Արցախի հարցը լուծված է». Ազատ Արշակյան. տեսանյութ
«Արցախում բնականոն կյանքը շարունակվում է, և քառօրյա պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներ են կատարվում... Արցախի հարցը լուծված է արդեն 25 տարի, Արցախը հիմա պատկանում է իր տիրոջը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Բանախոսը երեկ է վերադարձել Արցախից և հայտնեց, որ տարածքների հանձնման մասին խոսակցությունները սադրանքներ են, քանի որ իրականում նման բան չկա: «Միջազգային հանրության համար էլ Արցախի հարցը օրակարգային չէ, կա Ուկրաինայի, Սիրիայի հարց»,-նշեց պարոն Արշակյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
