«Էջմիածնում շուտով ամուսնություններն էլ կլինեն նշանակովի». Ազատ Արշակյան.տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում, մեկնաբանելով Գյումրի ու Վանաձոր քաղաքներում Ավագանու խորհրդի գալիք ընտրությունները, նշեց, որ Էջմիածնում խանություն է:«Այդ նույն Էջմիաածնում խանն է կառավարում: Եվ ասել, թե ինչպես այնտեղ կավարտվեն ընտրությունները, իմաստ չունի: Այնտեղ ընտրություններ չեն էլ լինի: Շուտով ամուսնություններն էլ կլինեն ոչ թե ընտրությամբ, այլ նշանակովի: Ոստիկանապետը կմտնի, կասի՝ դու սրա հետ ամուսնացիր, դու՝ նրա»,- ասաց Ազատ Արշակյանը: Հիշեցնենք, որ Գյումրի ու Վանաձոր քաղաքներում Ավագանու խորհուրդների ընտրությունները պաշտոնապես նշանակված են հոկտեմբերի 2-ին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
