Արամ Մանուկյանի ոտքը կրկնակի վիրահատության կենթարկեն
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում գտնվող՝ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանին այսօր՝ օգոստոսի 29-ին, տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց: Այս մասին ասել է «Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց,Ա. Մանուկյանին և Ա. Պետրոսյանին այսօր կհետազոտեն: Արամին վաղը ոտքի կրկնակի վիրահատության կենթարկեն: Այս պահին նա արդեն իսկ հետազոտվում է: Նրա խոսքով՝ նրանց կվիրահատեն օգոստոսի 30-ին: Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին եւ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
