Դրական տարրեր՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում
ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ընտրվել է կառավարման մոդել, որը օպտիմալացման հետ միասին կօգնի հասկանալ Ղարաբաղի խնդիրներն ու անելիքնները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումները ու մոտեցումները: Ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղում հսկայական աշխատանք է իրականացվել: Մենք պետք է հասկանանք, որ այդ աշխատանքները պետք է մշտական լինեն»- ասել է Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման նախագահական համակարգում դրական տարրեր կան:
