Չեմ թաքցնի`գոհ չենք Մինսկի համաձայնությունների կատարման մակարդակից. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է Մինսկի համաձայնությունների կատարման մակարդակը: «Չեմ թաքցնի, որ մենք գոհ չենք և չպետք է գոհ լինենք Մինսկի համաձայնությունների կատարման մակարդակից»,-RIA Novosti-ի փոխանցմամ՝ ասել է նա: Շտայնմայերը նաև հայտնել է, որ Գերմանիան շարունակում է Ֆրանսիայի հետ համատեղ դիվանագիտական ջանքեր գործադրել «նորմանդյան ձևաչափի» շրջանակներում:
