Հրդեհ՝ Մարտունի քաղաքում. հայտնաբերվել է դի
Օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 40 տանը հարակից տարածքում այրվում է խորդանոց (մոտ 5 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին: Այրվել է խորդանոցը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր, ներսում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Հ. Ն.-ի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
