Արամ Պետրոսյանը վերականգնել է Երևանի Մանկական երկաթուղին
Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանն այն անձն է, որը 90-ական թթ-ին սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով նորոգեց գրեթե հիմնովին քանդված Երևանի Մանկական երկաթուղին, որն այսօր մեր մանուկների ամենասիրելի վայրերից մեկն է:Աղբյուրի փոխանցմամբ, զրուցակիցը , որը չցանկացավ բացահայտել իր անձը, պատանեկան տարիներից է ճանաչում Արամ Պետրոսյանին: Նա պատմում է, որ դպրոցական հասակից Արամին հիշում է որպես սովորական տղա, որևէ շեղում նա երբևէ չի ունեցել և դպրոցում վատ առաջադիմություն էլ չի ցուցաբերել: «Դասընկերների համար լավ ընկեր էր, այնպիսին էր, ինչպիսին բոլոր «երևանցի» տղաներն են», — ասում է մեր զրուցակիցը:Ըստ կայքի` այն միջոցները, որով Արամ Պետրոսյանը նորոգել է Մանկական երկաթուղին, իր տեղեկություններով, նա վաստակում էր Հայաստանից դուրս: armeniasputnik.am
