Նորամուծություն՝ ՀԱՊԿ-ում
ՀԱՊԿ ստեղծելու պահին ենթադրվում էր, որ դրա գլխավոր գործիքը քաղաքական ներգործությունն է լինելու, սակայն աշխարհում ստեղծված իրավիճակը թելադրում է ուժային բաաղկացուցիչի դերի բարձրացման անհրաժեշտություն, հայտնել է կազմակերպությանն գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Անխախտելի եղբայրություն 2016» զորավարժությունների փակման արարողության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը միջազգային կառույց է, որը կոչված է ապահովել մեր երկրների խաղաղությունն ու անվտանգությունը, ապահովել տնտեսական աճի, սոցիալական խնդիրների լուծումների հնարավորություն: «Կազմակերպության գլխավոր գործիքը քաղաքական ազդեցությունն է: Սակայն իրավիճակի զարգացման միտումը միայն հակառակի մասին է խոսում՝ կազմակերպության ուժային բաղկացուցիչի դերի բարձրացման»- ասել է Բորդդյուժան: «Եվ այդ ռազմական փոխգործակցությունում նախագահները, Հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ ուշադրություն են հատկացնում խաղաղաստեղծ բաղկացուցիչին»,- հավելել է նա
