Մեդալը վաճառելով հիվանդ երեխայի վիրահատության ծախսերն է հոգացել
Լեհ թեթևատլետ Պյոտր Մալախովսկին Ռիո դե Ժանեյրոյում ավարտված Օլիմպիական խաղերի սկավառակի նետման մրցումներում արծաթե մեդալ է նվաճել։ Վարշավա վերադառնալուց հետո մարզիկն իր մեդալը աճուրդի է հանել, որպեսզի օգնի աչքի չարորակ ուռուցքով տառապող մի երեխայի։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:«Օլիմպիական մեդալ նվաճելը յուրաքանչյուր մարզիկի համար երազանքի իրականացում է: Իհարկե, ամենաթանկը ոսկե մեդալն է, սակայն այս անգամ ինձ չհաջողվեց դառնալ չեմպիոն: Այս ընթացքում ինձ դիմել էր փոքրիկ երեխայի մայրը և ասել, որ իրենք 2 տարի շարունակ պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Որոշեցի օգնել նրանց և մեդալս աճուրդի հանել: Ստացված գումարն ամբողջությամբ կփոխանցվի փոքրիկի վիրահատության համար»,- ասել էր Մալախովսկին:
