Բեռլինում բողոքի ակցիա է ընթացել ընդդեմ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության
Գերմանացի աջակողմյան ծայրահեղականների մոտ 50 ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Բեռլինի կենտրոնում` ընդդեմ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության, փոխանցում է Интерфакс-ը: Տեղի ոստիկանության տվյալների համաձայն` ակցիայի մասնակիցներին հաջողվել է հասնել Բրանդենբուրգյան դարպասներին և ամրացնել «Ապահով սահմաններ` ապահով ապագա» գրառմամբ պաստառը: Ոստիկանության աշխատակիցները ստիպել են բողոքի ակցիայի մասնակիցներին իջնել ներքև: Իրավապահները ստուգել են նրանց և բաց թողել:
