Ֆրանսիայի «Նոր հայերը» կաջակցի հայ առողջական խնդիր ունեցող 3 երեխայի
Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագրի հայազգի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանը հայ ընթերցողին փորձում է տեղեկացնել Փարիզում գործող «Նոր հայեր» միջազգային ամսագրի մասին, որն ունի նաև հայերեն բաժին: Ժան-Ժակը տեղեկացրեց, որ իր նպատակն այն է, որ միջազգային հանրությանը ևս իրազեկեն հայերի մասին. հայկական առօրյաի, մշակույթի, ապրելակերպի և այլնի մասին: Նրա հաղորդմամբ՝ այս տարի «Նոր հայեր» միջազգային ամսագիրը որոշել է «Bonne Retrouver» կազմակերպության հետ Ֆրանսիայի 5 քաղաքներում՝ Ռեն, Լիոն, Մարսել, Վալանս, Փարիզ, կազմակերպել բարեգործական միջոցառումներ և ամբողջ հասույթը հատկացնել Հայաստանում գտնվող առողջական խնդիր ունեցող 3 երեխայի: «Ամսագիրը նպատակաուղղված է հայերի մասին տեղեկատվության տրամադրմանը: Ամսագրի կայքը 8 տարբերակ ունի՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն: «Նոր հայեր» ամսագրի գլխավոր խմբագիրը Րաֆֆի Բաքյանն է, նա էլ հենց ինձ ոգեշնչել է այս գործում»,- նշեց Ժան-Ժակ Սարաջյանը: Ինչպես ասաց՝ «Նոր հայեր» ամսագրի կայքում կան տարբեր բաժիններ՝ տարբեր նախասիրության տեր մարդկանց համար: «Ամսագրի նպատակն է տրամադրել տեղեկատվություն հայերի մասին, բայց այն միայն հայերին չի անդրադառնում: Այն բացվել է հայերի համար, որպեսզի Ֆրանսիայում ինչ-որ կերպ օգնի հայ համայնքին: Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում և մենք հենց Փարիզից ենք աշխատում»,-վերջում տեղեկացրեց նա:
