ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ադրբեջանի ՊՆ տարածած լուրն այն մասին, թե իբր հայկական անօդաչու սարք է խոցվել Նախիջևանում, չի համապատասխանում իրականությանը:
