Քարակերտի գազալցակայանում պայթյունի տուժած երիտասարդի ոտքն անդամահատել են
Արմավիրի Քարակերտ գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, անդամահատել են նրա ոտքը, այս մասին Tert.am—ին տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից Վերակենդանացման բաժանմունքից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 00.20-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։ Գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել էր Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
