Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Սեյրան Օհանյանը
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ «Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ում հանդիպում ունեցա նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Քննարկման թեման վերջերս ԼՂՀ ՊԲ առաջնագիծ մեր կատարած այցն էր և այն հարցերը, որ արծարծել եմ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ հոդվածում», այդ թվում՝ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն էր»,– ասվում է պատգամավորի գրառմանը մեջ։
