Գյումրին դիմավորեց օլիմպիական չեմպիոններին
31-րդ ամառային օլիմպիական խաղերի հայ մրցանակիրները ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորել են մեծ շուքով: Հաղթական ավտոբուսով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո գյումրեցի օլիմպիականները` Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, վերադարձել են Գյումրի` արժանանալով չեմպիոններին արժանի ընդունելության: Չնայած ուշ ժամին` կենտրոնական հրապարակը բազմամարդ էր: Մանրամասները՝ «Ցայգի» տեսանյութում:
