Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ էին
Մոսկվայի պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բոլոր մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Ինչպես նշվում է՝ նրանք Մոսկվայում օրինական էին աշխատում: Հիշեցնենք, որ 17 մարդ է զոհվել պահեստում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով:
