Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ)
Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով հայրենիք վերադարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ` դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:
