Սարի թաղի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանն ազատ է արձակվել
Սարի թաղում հուլիսի 29-ին անկարգությունների գործով կալանավորված Գարիկ Առուստամյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Վերաքննիչը որոշումը կայացրել է օգոստոսի 26-ին: Գարիկ Առուստամյանի փաստաբան Զորայր Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը բեկանել է առաջաին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով կալանքը: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակվող Գարիկը, հարազատների պատմելով, ընկերոջ հետ գնացել էր Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում: Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
