Խոշոր հրդեհ՝ Մոսկվայում. 16 մարդ է զոհվել
Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող պահեստներից մեկում, բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Ռուսական life.ru-ն հայտնում է, որ ենթադրվում է՝ բոլոր զոհերն ԱՊՀ քաղաքացիներ են եղել, որոնք աշխատում էին տպարանում: Աղբյուրը հայտնում է նաև, որ ամենայն հավանականությամբ նրանցից շատերն անչափահաս են եղել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում նաև հղի կին կա։ Կայքի փոխանցմամբ՝ տուժել է 4 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ ներկա պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է: Դեպքի վայրում աշխատել է մոտ 110 հրշեջ-փրկարար և 30 միավոր տեխնիկա:
