«Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ». Միհրան Հարությունյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 31-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը չի հեռանա սպորտից: Այս մասին այս գիշերն ասաց Բրազիլիայից հայրենիք վերադարձած Միհրան Հարությունյանը: «Ես անչափ շնորհակալ եմ ու անչափ հուզված եմ: Ես անսահման սեր եմ զգում իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավ բանն է, սա կյանք է, հույզերն ու զգացողությունները... Սա ինձ համար անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այսքանից հետո, ինչ ես տեսա այստեղ և ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- ասաց Միհրան Հարությունյանը: «Զվարթնոց» օդանավակայանում և Հանրապետության հրապարակում քաղաքացիների վանկարկումները՝ «Միհրան, դու ես չեմիպիոնը», «Միհրան, չեմպիոն» չէին դադարում, իսկ օլիմպիական ոսկե մեդալակիրը չկարողացավ զսպել արցունքներն ու արտասվեց:
