Հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երեւանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ. Գ. Գասպարյան
Հանրային գործիչ, ռեժիսոր Գայանե Գասպարյանն այսօր՝ Ազատության հրապարակում ղարաբաղցիներին կոչ արեց մեծից փոքր լքել Երեւանը. թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երեւանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղն այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազատության հրապարակում ղարաբաղցիներին կոչ արեց հեռանալ Երեւանից ու գնալ Ղարաբաղ, ինչը միջադեպի առիթ հանդիսացավ: «Մարդ չի մնացել Ղարաբաղում, հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երեւանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ: Գնացեք, պահեք ձեր երկիրը: 10 հազարով երեւանցի տղաների գլուխը դրեցինք Ղարաաբաղի համար ոչ թե որ դուք թողնեիք գնայինք, այլ մնայիք ու պահեիք»,- իր ելույթում ասաց Գայանե Գասպարյանը: Տիկնոջ ելույթը վրդովեցրեց շատերին: Հավաքվածները սկսեցին սուլել, իսկ կազմակերպիչները փորձեցին ընդհատել նրա խոսքը՝ մոտենալով նրան, ապա անջատեցին բարձրախոսը, հեռացրին նրան բեմահարթակից:
