«Սասնա ծռեր»-ը շարունակում է պայքարը. երթը սկսվել է
Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդի հրավիրած հանրահաքը: Հանրահավաքը նպատակ ունի քննարկել առաջիկա անելիքները: Նախատեսվում է նաև երթ` դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խումբը վայր դրեց զենքերն ու հանձնվեց իշխանություններին՝ հանրությանը կոչ անելով շարունակել իրենց սկսած գործն ու այն հասցնել իր ավարտին: Այս օրվանից հետո Ազատության հրապարակում ամենօրյա հավաքներ էին անցկացվում, հարթակից ելույթ էին ունենում քաղաքացիներ և պայքարի իրենց տարբերականերն առաջարկում: Օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանն հարթակից հայտարարեց, որ «Սասնա ծռեր» շարժումը վերսկսում է պայքարն ու նոր ուղիներ է առաջարկելու:
