Մոսկվայում բանկի մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանը կալանավորվել է
Ձեռնարկատեր 55-ամյա Արամ Պետրոսյանը կալանավորվել է Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ։ Նա անձամբ խոստովանել է մեղքն ու խնդրել իրեն ենթարկել տնային կալանքի, որպեսզի կարողանա խնամել հիվանդ մորը։ Այս մասին հայտնում է RBK-ն։ Նրան կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր քննիչ Կիչիգինը։ «Միջնորդությունը համարում եմ օրինական և հիմնավոր, խնդրում եմ որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- ասել է դաղախազը: Դատարանում Պետրոսյանն ու նրա փաստաբանը խնդրել են չբավարարել քննության միջնորդությունը, այլ Պետրոսյանին ենթարկել տնային կալանքի:
