Ջղաձգումներ՝ Բաքվում. Բաքուն սպառնում է ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձի տոնին մասնակցող օտարերկրացիներին
ԼՂ հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մեծաթիվ օտարերկրյա հյուրերի հնարավոր մասնակցությունը ջղաձգումներ է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այսօր զգուշացրել է, թե բոլոր այն օտարերկրացիները, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության մեկնեն Արցախ, հայտարարվելու են «անցանկալի անձինք» ցուղակում եւ արգելվելու է նրանց մուտքն Ադրբեջան: Հիշեցնենք, որ այդ «սեւ ցուցակում», որն անշեղորեն աճում է, ընդգրկված են բոլոր նրանք, որոնք եղել են ԼՂՀ-ում: Այդ թվում են բազմաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ:
