Դա բեկումնային կլինի. Զախարովան՝ ադրբեջանցի լրագրողին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին: «Մոսկվա-Բաքու» գործակալության թղթակիցը հարցրել է Զախարովային, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվային առաջարկել է զիջել ԼՂ հարցում առաջատարի իր դիրքը՝ Սիրիայի հարցով զիջումների փոխարեն: «Չեմ հավատում,որ ԱՄՆ-ն մեզ փոխանցի իր առաջնությունը: Դա բեկումնային կլինի»,-ասել է Զախարովան:
