Ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են. Լևոն Մնացականյան

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը REGNUMգործակալությանը տված հարցազրույցում: «Սկսենք հարցի առաջին մասից: Իսկ ո՞վ է ասել, որ կորուստները մեծ են: Բնական է, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարեւոր է, եւ մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները հենց նրանով էլ դաժան են, որ դրանց հետեւանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական կորուստներ: Ուստի, խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, եւ ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է: Եվ ընդհանրապես, ԶԼՄ-ներում զոհերի մասին թվերը իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են անսպասելիության գործոնը եւ էլիտար զորամիավորումներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացել է, որ նրա հետագա հարձակողական բոլոր գործողությունները կավարտվեն ձախողմամբ»,- ասել է նա: Ինչպես ասել է՝ ամեն դեպքում, չենք իմացել, որ հարձակման մասշտաբներն այդպիսին կլինեն: Այդ իմաստով որոշակի բացթողումներ եղել են: Շփման գծի ողջ երկայնքով հարվածի մենք չէինք սպասում: Դրա հետեւանքով մենք կորցրեցինք որոշ հենակետեր, սակայն իրականում դա չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում.«Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը եւս չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակահատվածում, որ կար մինչեւ հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորսված դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են, եւ ես համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերադարձնելու համար»: Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»: «Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am