Արամ Պետրոսյանին մոսկովյան բանկում պատանդառության մեղադրանք են ներկայացրել
Քննիչները գործարար Արամ Պետրոսյանին Սիթիբանկի մոսկովյան բաժանմունքում պատանդառության մեղադրանք են ներկայացրել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի (ՌՀԿ) մամուլի ծառայությունում: «ՌՀԿ-ի Մոսկվայի գլխավոր հետաքննչական վարչության կողմից շարունակվում Է 55-ամյա Արամ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Նրան մեղադրանք Է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն (երկու եւ ավելի պատանդներ վերցնելը՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ) կատարելու մեջ»,-ասել Է մամուլի ծառայության աշխատակիցը:
