Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը՝ ըստ Forbes-ի
Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը, որը գլխավորել Է ձեռնարկատեր, Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան՝ 1,1 միլիարդ դոլար կարողությամբ: Forbes-ի վարկանիշ են մտել միլիոնատեր Մարիա Շարապովան, ով 8-րդ հորիզոնականում է՝ 260 մլն դոլար կարողությամբ: Forbes-ի ցուցակում են նաև միլիարդատերեր Դմիտրի Ռիբոլովլեւի (Ֆրանսիայի «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ նախագահ) եւ Ռոման Աբրամովիչի (Անգլիայի «Չելսի» ակումբի սեփականատեր) նախկին կանայք: Ելենա Ռիբոլովլեւան վարկանիշում զբաղեցնում Է երկրորդ տեղը (կարողությունը՝ 600 միլիոն դոլար), իսկ Իրինա Աբրամովիչը՝ վեցերորդ տեղը (300 միլիոն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
