Իտալիայում երկրաշարժի ժամանակ 8-ամյա աղջիկն իր կյանքի գնով փրկել է քրոջը
Օգոստոսի 24-ի երկրաշարժից տուժած իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքի ութամյա աղջիկ իր կյանքի գնով փրկել է կրտսեր քրոջը, հաղորդում է The Daily Mail-ը: Ջուլիա Ռենալդոն իր մարմնով ծածկել է չորս տարեկան քրոջը՝ Ջորջիային, երբ նրանց տունը սկսել է փլվել: Ջորջիան փրկվել է, իսկ Ջուլիան մահացել է փլատակների տակ: Ջորջիան թեթև քերծվածքներ է ստացել ու գտնվում է հիվանդանոցում:
