«Ցնցել են իշխանական ճահիճը». Հովսեփ Խուրշուդյան. Տեսանյութ
«Քանի որ ես եւ Դավիթ Սանասարյանը բազմաթիվ միջազգային կառույցների անդամ ենք, մեր ազատազրկմամբ նրանց ուշադրությունը սեւեռվեց Հայաստանի վարած քաղաքականության վրա: Միջազգային կառույցների հետ բազմաթիվ անգամ հանդես ենք եկել կոչով, որպեսզի ազատ արձակեն քաղբանտարկյալներին, իսկ այս գործողություններից հետո, երբ Հայաստանի մակարդակն իջավ Ադրբեջանի մակարդակին, դա միջազգային կառույցների սեւեռուն ուշադրությունը հրավիրեց իր վրա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, ով եւս ազատ է արձակվել գրավի դիմաց: Ինչպես հիշեցրեց՝ իր դեմ ցուցմունք տված ոստիկանները նույն տեքստն են ասել ցուցմունքների ժամանակ. իբր թե տեսել են իրեն քար նետելիս: Խուրշուդյանի խոսքով՝ «Սասնա ծռերը» ինքնազոհողության քայլ են կատարել, այլ ոչ թե գրավել են նախագահականը: Նրանց հաջողվել է ցնցել իշխանական ճահիճը, որից կփորձենք, շուտով, դուրս գալ: Լ.Միքաելյան
