Ամեն ինչ որոշվելու է, երբ հենց Արցախը նստած լինի բանակցությունների շուրջ
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Արցախում այսօր Արցախի սեփական ուժերով են ամրապնդում առաջնագիծը, որը այլեւս թույլ չի տա ապրիլյան էսկալյացիայի այն բացերը, որոնք ունեցել ենք, նորից կրկնվեն:«Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Խնդրի լուծում տեղի չի ունենալու: Կարող են բանակցել տարբեր մտավարժանքներից փաստաթղթեր, որոնք կգան ու կգնան, բայց ամեն ինչ որոշվելու է այն դեպքում, երբ հենց Արցախը նստած լինի բանակցությունների շուրջ»,- ասաց նա: Ինչպես փաստեց՝ ունենք թշնամի, որն ունի ռազմական ուժով Արցախի հարցը լուծելու երազանք: Հողերի հանձման մասին լուրերին անդրադառնալով՝ պարոն Պողոսյանն ասաց. «Արցախի խնդիրը սերունդների խնդիր է, երեք չորս սերունդ դեռ գնալու է այս խնդիրը, կմոտենանք ընկալումներին, որ թշնամու հետ հնարավոր է ինչ-որ բան պայմանավորվել, երբ Ադրբեջանի բոլոր պատմության գրքերը աղբաման նետվեն, ու նոր դասագրքեր գրվեն»,- ասաց պատգամավորը:
