«Աշոտ Կարապետյանին և մյուսներին «նվեր» են տվել». Դավիթ Սանասարյան
«Մեր ծնողներն այնտեղ էին ու մենք գնացել էինք զանգվածային անկարգությունների՞: Բոլորն էլ տեսան, թե ովքեր էին զանգվածային անկարգությունների կազմակերպիչները` ոստիկանապետի, տարբեր օլիգարխների ու քրեական հեղինակությունների թիկնապահներն ու հարազատները»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրավի դիմաց ազատ արձակված,կ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ համամիտ չէր իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Անդրադառնալով ոստիկանների կատարած գործողություններին և դրան նախորդող կադրային փոփոխություններին՝ Սանասարյանը նշեց, որ նրանք պետք է դատարանի առջև կանգնեին: «Նրանք ոչ թե պետք է աշխատանքից ազատվեին, ավելի ճիշտ՝ ռեզերվ ուղարկվեին, այլ պետք է կանգնեին դատարանների առջեւ: Սա իրենց ուղղակի նվեր էր»,-ընդգծեց բանախոսը: Հիշեցնենք Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ լրագրողների վրա նռնակ նետող Լեւոն Երանոսյանի եղբայրը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Լ.Միքաելյան
